Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին, կան զոհեր և վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2010 17:19

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, ահա­զանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում` Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեպքի վայրում պարզվել է, որ իրար են բախվել «ՎԱԶ-21011»  մակնիշի 14 ՏԼ 728 պետհամարանիշի և «ՎԱԶ-2107»   մակնիշի Տ 2001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի,1944 թ. ծնված Զվարթ ՈՒզունյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ,1957 թ. ծնված Սեյրան Մուսիկյանը  և ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 1943 թ. ծնված Հովսեփ ՈՒզունյանը, «ՎԱԶ-21011»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Մալիշկա գյուղի բնակիչ,1956 թ. ծնված Էդվարդ Քոչարյանը  և ուղևոր, նույն գյուղի բնակիչ,1989 թ. ծնված Արմեն Արամյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Է. Քոչարյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ա. Արամյանը, Ս. Մուսիկյանը և Հ. ՈՒզունյանը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1963 անգամ:
Print Friendly

Leave a Reply