Արտամարմնային սաղմնավորման մեթոդը արժանացավ Նոբելյան մրցանակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 4, 2010 17:07

Reuters- ի տեղեկատվությամբ`համաշխարհային ճանաչում ունեցող Ռոբերտ Էդվարդսը, ում շնորհիվ 1978 թվականին ծնվեց փորձանոթում սաղմնավորված երեխան, ստացավ Նոբելյան մրցանակ` ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում: Քեմբրիջի 85-ամյա պրոֆեսորը կստանա 10 միլիոն շվեդական կրոն , ինչը համարժեք է 1,5 միլիոն դոլարին`արտամարմնային պտղաբերության մեթոդ մշակելու համար: Բրիտանացի գիտնականի հետազոտությունը լուրջ ձեռքբերում էր անպտղության բնագավառում: Աշխարհում անպտղությամբ տառապում է ամուսնական զույգերի ավելի քան 10 տոկոսը: Էդվարդսը և նրա գործընկեր Պատրիկ Սթեփթոուն այս տեխնոլոգիայի վրա աշխատել են 1950-ական թվականներից:Տվյալ մեթոդի յուրահատկությունն այն է, որ կնոջ ձվաբջիջը և տղամարդու սերմնաբջիջը  բեղմնավորվում են մարմնից դուրս` փորձանոթում: Այնուհետև սաղմը տեղակայվում է արգանդում: Առաջին փորձը կատարել են 1975 թվականին, որը ձախողվել է. հղիությունը արտարգանդային է եղել: Արդեն 3 տարի անց`1978 թվականին բրիտանացի Լեսլի և Ջոեն Բրաունների ընտանիքում աղջիկ ծնվեց` Լուիզան: Արտամարմնային բեղմնավորման այս մեթոդը սուր բողոք է առաջացրել հոգևորականների շրջանում.եկեղեցին  իր վրդովմունքն է հայտնել  մարդու կյանքի ծագմանը միջամտելու այս գործընթացի համար: Իրենց հերթին` գիտական հանրության շրջանի ներկայացուցիչները կասկած են հայտնել  այս կերպ լիիրավ սերունդ ունենալու առումով:Սակայն զգուշավորությունն անտեղի էր, քանի որ այս մեթոդով սաղմնավորված երեխաները ոչնչով չեն տարբերվում բնական ճանապարհով սաղմնավորվածներից: Լուիզա Բրաունը մինչ օրս ջերմ հարաբերություններ է պահպանում Ռոբերտ Էդվարդսի հետ: Պատրիկ Սթեփթոուն վախճանվել է 1988 թվականինթոքերի քաղցկեղից:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply