ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 4, 2010 17:00

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:

Ողջունելով դեսպանին` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցերի:

Դիտվել է 2640 անգամ:
Print Friendly

Leave a Reply