Պեկինը պահանջում է Անկարայից հետ կանգնել ցեղասպանության մեղադրանքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | July 15, 2009 14:23

ՉինաստանՉինաստանը պահանջում է Թուրքիայից հրաժարվել իրեն ցեղասպանության համար մեղադրելու` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումներից: Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Խինջյանգ նահանգում իշխանությունները ոչ մի զանգվածային սպանդ չեն կազմակերպել մահմեդական ույղուրների դեմ և Թուրքիայի վարչապետի հայտարարություններն անհիմն են:

«Ցանկանում ենք, որ մեր իսլամ եղբայրները գիտակցեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ուրումչիում հունիսի 5-ին: Եթե իմանան, ապա նրանք կաջակցեն չինաստանյան իշխանությունների գործողություններին և ձեռնարկած քայլերին»,- ընդգծել է խոսնակը: Չինաստանի արտգործնախարար Յանգ Ջի Չինն էլ Թուրքիայի պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Ուրումչիում ծավալված անկարգությունները վտանգավոր հանցագործություն է, որի հիմքում ընկած է արմատականությունը, անջատողական միտումներն ու ահաբեկչությունը:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply