Ռնգեղջյուրի կմախքը 20 հազար տարեկան է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 4, 2010 16:44
Հնէաբանները Պրիմորեում հայտնաբերել են ռնգեղջյուրի կմախք, որը 20 հազար տարվա վաղեմություն ունի: Կմախքը հայտնաբերվել է Դալնեգորսկի մոտակայքում գտնվող`«Պարտիզանական» կոչվող շրջանում: Միջատների բազմաքանակության պատճառով հնէբանը գտածոյի վայրը անվանել է«Ծղրիդների քարանձավ»: Մյուս քարանձավների համեմատությամբ` «Ծղրիդների քարանձավը» մեծ չէ, ունի 30 մետր երկարություն: Որոշելով ավելի խորը զննել`կամավորները սկսեցին փորել հայտնի զանգվածը, որտեղ հայտնաբերեցին ռնգեղջյուրի կմախքը: Հեռավոր Արևելքի և Սիբիրի առաջատար հնէաբան Նիկոլայ Օվոդովի գնահատմամբ`կմախքը ավելի քան 20 հազար տարեկան է:Քարանձավում հայտնաբերվել են նաև եղնիկի, քարանձավային արջի և դեռ «թարմ»`չքայքայված ոսկրերով եղնիկներ և աղվեսներ: Պրիմորեի բնահողը հայտնի է իր բավական թթվային միջավայրով, որի պատճառով ոսկորները արագ քայքայվում են, սակայն քարանձավի ներսի մթնոլորտը այլ է, այնտեղ ուժեղ քամիներ չեն սպրդում ,և հորդառատ անձրևները նշանակալի վնաս չեն հասցնում այստեղ պահված, այսպես կոչված`«հարստություններին»:Սա հաստատում է գիտնականը:






Facebook
Tweet This
Email This Post
