Գերմանացի կոնֆլիկտոլոգի գիրքը հայերեն

Օրվա լուր | | July 15, 2009 15:21
Ֆրիդրիխ Գլազլ

Ֆրիդրիխ Գլազլը ներկայացնում է իր գիրքը

Այսօր Քաղաքացիական հասարակության ինստիտուտում գերմանացի կոնֆլիկտոլոգ Ֆրիդրիխ Գլազլը ներկայացրեց հայերեն թարգմանությամբ լույս տեսած իր «Դիմագրավել կոնֆլիկտին» գիրքը:

Հեղինակն առաջարկում է մեթոդներ, որոնք կօգնեն վերլուծել կոնֆլիկտի նախանշանները, հասկանալ, թե ինչպես կարող է անհատի խառնվածքը ազդել կոնֆլիկտի վրա, ինչ կարելի է անել կոնֆլիկտի խորացման տարբեր փուլերում կամ ինչպես պարզել կոնֆլիկտի գոյությունը և նվազեցնել դրա ազդեցությունը:

«Կոնֆլիկտային իրավիճակը զարգանում է աստիճանական փուլով ու ներկայացնում է այդ իրավիճակի մեջ ներգրավված մարդկանց վարքագիծը,- ասում է Գլազլը,- Ամեն փուլին բնորոշ է հատուկ վարքագիծ ու պահանջում է լուծման որոշակի մոտեցում»:

Գլազլը 30 տարի զբաղվում է կոնֆլիկտների կարգավորմամբ: Նա 4 անգամ եղել է Հայաստանում, 2 անգամ այցելելէ Ղարաբաղ: Այցելության նպատակն է զարգացնել կոնֆլիկտները հաղթահարելու  կարողությունը հասրակության մեջ,  օգնել ստեղծել մի հարթություն, որպեսզի հասարակության մեջ տարբեր հայացքներ ու ընկալումներ ունեցող մարդիկ կարողանանան երկխոսության մեջ մտնել:

Գլազլն ասում է, որ շատ կարևոր է, երբ մարդը գիտակցում է կոնֆլիկտի գոյությունը և հակամարտ կողմին առաջարկում է հասկանալ միմյանց: «Հակառակ դեպքում այն կարող է շատ խորանալ, անցնել արդեն կոպիտ խոսքի, իսկ ավելի խորը փուլում` խոսքից գործողությունների»,- ասում է Գլազլը:

Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ Գլազլը կարծում է, որ հակամարտող կողմերը ոչ թե կոնֆլիկտի լուծմամբ են զբաղվում այլ, ուզում են պարզել դրա պատճառը և մեղաորներ փնտրում. «Իսկ դա չի նպաստում կոնֆլիկտի լուծմանը, այլ ընդհակառակը խորացնում է,- ասում է Գլազլը,- դրա փոխարեն պետք է փորձել հասկանալ ինչ է կոնֆլիկտը և դրանից դուրս գալու լուծումներ փնտրել»:

«Դիմագրավել կոնֆլիկտներին» գիրքը գերմաներեն 4 անգամ հրատարակվել է, թարգմանվել ռուսերեն, անգլերերն, լեհերեն, պորտուգալերեն և արդեն հայերեն:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply