Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների օմբուդսմենների հանդիպում` Աղվերանում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 4, 2010 17:03
Աղվերանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կազմակերպվել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի Մարդու իրավունքների ազգային հաստատությունների` ենթատարածաշրջանային մակարդակով առաջին հանդիպումը: «Փոքրամասնությունների իրավունքները եւ սեռերի իրավահավասարության խթանման օրակարգ-անկախ եւ գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններ» խորագրով հանդիպումը կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրատիսլավայի տարածաշրջանային եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակները:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ հանդիպումը միավորել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների օմբուդսմենների, տարածաշրջանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչների ու ՄԱԶԾ տարածշրջանային գրասենյակի համապատասխան գործընկերների:
Հանդիպմանը հրավիրվել էին նաեւ օտարերկրյա փորձագետներ, ովքեր հանդես են եկել բանախոսությամբ, զեկույցներով, ներկայացրել են տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների փորձը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան եւ Ժողովրդավարական կառավարման պրակտիկայի ղեկավար Անի Դեմիրճյանը:






Facebook
Tweet This
Email This Post
