Մրցանակներ` Հենրիխ Մխիթարյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 4, 2010 16:33

ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը`  Դոնեցկի «Շախտյորը», սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ հիմնական մրցակցի` Կիևի «Դինամոյի»նկատմամբ: Խաղից առաջ հանդիսավոր պայմաններում Մխիթարյանին մրցանակներ հանձնվեցին` սեպտեմբերին  «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ ճանաչվելու համար։ Մխիթարյանն իր թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:64-րդ րոպեին աչքի ընկավ Ադրիանոն։ Իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Տեյշերեն ևս մեկ անգամ գնդակն ուղարկեց «Դինամոյի» հ դարպասը։  «Շախտյորը» վաստակած 31 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կիևի «Դինամոն» 26 միավորով 2-րդն է։

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply