Մոտ ապագայում կվերանա բուսական եւ կենդանական աշխարհի տեսակների մեկ քառորդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2010 13:59

Ամեն ժամ կենդանիների երեք տեսակ անհետանում է  Երկրի երեսից, իսկ մեր մոլորակի բուսական եւ կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը մոտ ժամանակներս կդադարի գոյություն ունենալ: Այդ մասին Կենդանիների պաշտպանության օրը, որը նշվում է  այսօր, տեղեկատվություն է  տարածել Վայրի բնության համաշխարհային ֆոնդը (WWF):

«Արդեն Երկրի երեսից անհետ կորել Է ծովային կենդանիների բոլոր տեսակների 35 տոկոսը, ամեն տարի օգտագործվում Է ձկան համաշխարհային պաշարի 70 տոկոսը, ինչը գերազանցում Է վերջինիս բնական վերականգնման հնարավորությունները»,- ասված Է ֆոնդի հաղորդագրության մեջ: Կենդանիների պաշտպանության օրը՝ հոկտեմբերի 4-ը, ամբողջ աշխարհում նշվում Է սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու (1226) մահվան օրը:

Ֆրանցիսկականների վանական ուխտի հիմնադիրն օգնություն Էր ցույց տալիս տառապյալներին եւ հալածվածներին, այդ թվում եղել Է կենդանիների հովանավորը: Այս օրը նշելու որոշումն ընդունվել Է Բնության բաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսում, որը տեղի Է ունեցել 1931 թվականին Ֆլորիդայում:

Դիտվել է 1856 անգամ:
Print Friendly

Leave a Reply