Լյովա Կիրակոսյանը կորցրեց չեմպիոնի գոտին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 4, 2010 13:51

Ֆրանսիայում բնակվող, սակայն Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Լյովա Կիրակոսյանը չկարողացավ պաշտպանել առաջին թեթև քաշային կարգի EBU վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նա Բոլթոնում 12 ռաունդանոց մրցամարտ անցկացրեց բրիտանացի Ստեֆան Ֆոսթերի հետ: 3-րդ ռաունդում մրցավարները դադարեցրին հանդիպումը և, արձանագրելով տեխնիկական նոկաուտ, հաղթանակը շնորհեցին բրիտանացուն:

Դիտվել է 3080 անգամ:
Print Friendly

Leave a Reply