Չինաստանը վերջին 5 տարիների ընթացքում տնտեսական աճի տեմպերով առաջինն է Աշխարհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2010 13:49

Թեպետ 2010 թվականը դեռ չի ավարտվել, սակայն արդեն ակնհայտ է, որ 11-րդ հնգամյակում`2006-2010թթ., չինական տնտեսությունը նոր զարգացում է ապրել»,- գրումէ«Ժենմին ժիբաո» թերթը:   «2006-2009 թթ.ներքին համախառն արդյունքը կազմել է 11,4 տոկոս: Այս ցուցիչը 1,6 տոկոսով գերազանցում է նախորդ հնգամյակի ցուցիչը, որը կազմել է 9,8 տոկոս: Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկը ավելի վաղ կանխատեսել էր, որ Չինաստանի տնտեսության զարգացման տեմպերը 2010 թվականին կկազմեն 9,6 տոկոս: 2009 թվականին`թեպետ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությանը` Չինաստանի կառավարությանը հաջողվեց աճի տեմպեր ապահովել բավական բարձր մակարդակով: Տվյալ ցուցիչը անցյալ տարվա վերջնարդյունքում կազմել է 9,1տոկոս, իսկ համախառն ներքին արդյունքի ծավալը`34,0507 տրլն յուան: Ոչ պակաս դեր է խաղացել խթանող փաթեթը`4տրլն յուան գումարով, որն ընդունվել է 2008 թվականի նոյեմբերին`տնտեսությանը աջակցելու և ճգնաժամի պայմաններում: Հավելենք, որ անցյալ տարվա վերջնարդյունքում`Չինաստանը 5-րդ տեղում էր` այլ երկրներ  ուղիղ ներդրումների առումով: Տվյալ ցուցիչը կազմել է 56,5 մլրդ դոլար: Այս երկիրը 5-րդ տեղ է տեղաշարժվել 2008 թվականին զբաղեցրած` 12-րդ տեղից:

Վերջին 8 տարիների ընթացքում  արտերկիր Չինաստանի ուղիղ ներդրումների աճի ծավալը աճել  է 50 տոկոսով: 2009 թվականին Չինաստանի կապիտալ ներդրումները` ողջ աշխարհի ներդրումների համեմատությամբ`կազմել են  5,1 տոկոս, որի արժեքը կազմել է 1,1 տրլն դոլար:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply