Տարադրամի փոխանակման ապօրինի կետն ու կահույքի արտադրամասերը` հարկային դաշտից դուրս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2010 13:38

ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության աշխատակիցները` ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են տարադրամի փոխանակման ապօրինի կետ. այն գործել է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում` առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի:
Ապօրինի գործունեություն` արտարժույթի առք ու վաճառք իրականացրած տնտեսվարողի` Ռուբեն Բաղդասարյանի նկատմամբ կազմվել է համապատասխան ակտ:
Իսկ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություն էին ստացել այն մասին, որ մայրաքաղաքի Հաղթանակ գյուղում կահույքի ապօրինի արտադրամաս է գործում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Արտակ Գևորգյանն, իրոք, իրականացնում է փայտե կահույքի ապօրինի արտադրություն: Ըստ Ա.Գևորգյանի հայտարարության, արտադրամասը գործել է օգոստոսի 20-ից` առանց համապատասխան գրանցման:
Նույն գյուղում` դարձյալ կահույքի ապօրինի արտադրամաս. այս դեպքում ապօրինի ձեռնարկատերը Խաչիկ Մելոյանն է, ով հարկային դաշտից դուրս գործունեություն է ծավալել 12 օր:
Ապօրինի գործունեությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Շենգավիթի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն էլ օրերս կատարված ստուգայցի արդյունքում բացահայտել են ավտոկանգառի ապօրինի կազմակերպման գործունեություն: Այն իրականացրել էր քաղաքացի Արամ Ոսկանյանը:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply