6 բալ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Ֆիլիպիններում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 4, 2010 13:28
Ֆիլիպիններում հոկտեմբերի 4-ին երկրարժ է տեղի ունեցել`5,7 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ֆիլիպինների Բասկո քաղաքից 125 կմ հարավ` Բատան կղզու վրա:ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ` երկրաշարժի օջախը գրանցվել է 11,8 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
PortNews –ը հիշեցնում է, որ ուժեղ երկրաշարժեր գրանցվել են նաևՄեքսիկայի առափնյա տարածքներում և Ֆիլիպիններում սեպտեմբերի 15-ին:Մեքսիկայի արևմտյան առափնյա շրջաններում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել `5,6 բալ ուժգնությամբ` Ռիխտերի սանդղակով: Ավելի քան 5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանում, ինչպես նաև Մեքսիկայի հարավում: Տեղեկացնենք, որ Ֆիլիպինները Երկրի սեյսմոակտիվ շրջաններից է և գտնվում է այսպես կոչված`«Խաղաղօվկիանոսյան հրային օղակում», որտեղ պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում:






Facebook
Tweet This
Email This Post
