Բոլորն էլ` արդյունավետ ելքերով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 4, 2010 13:36

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում կայացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Միկա»-«Փյունիկ»` 1:3, «Իմպուլս»-«Բանանց»` 0:1, «Շիրակ»-«Կիլիկիա»` 2:0, «Ուլիս»-«Գանձասար»` 2:1: Ուշագրավ է, որ տուրի բոլոր հանդիպումներում էլ արդյունավետ ելքեր գրանցվեցին, թիմերից մեկն առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Ընդ որում,«Փյունիկը» առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Աղյուսակը շարունակում են գլախվորել «Բանանցի» ֆուտբոլիստները`55 միավոր: Ապա հաջորդում են` «Փյունիկը» (52),«Ուլիսը»(45), «Միկան»(37):

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply