Ճապոնիայի նախարարը պատասխանեց Մեդվեդևին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2010 12:58

ՌԴ և Ճապոնիայի միջև հարաբերությունների սրման համապատկերում`  Հարավային Կուրիլի հարցերով պետնախարարՍումիո Մաբուտին հաստատել է Տոկիոյի դիրքորոշման անփոփոխելիությունը:« Հանդիպել եմ այս տարածքի նախկին բնակիչների հետ և զգացել այս մարդկանց ջերմ նկրտումները`հողային տարածքի վերադարձի առումով»,- ասել է լրագրողներին նախարարը: Նրա գերակայության տակ են նաև հողային տարածքների, տրանսպորտի և զբոսաշրջության, ենթակառույցների գերատեսչությունները: Ճապոնիայի կառավարության անդամները պարբերաբար տեսչական աշխատանքներ են կատարում այս տարածքներում, որոնք Նեմուրո քաղաքից տեսանելի են անզեն աչքի համար:” Անցյալ շաբաթ ևս Տոկիոն մի քանի անգամ ակնարկներ հղեց Ռուսաստանին`կղզիների հարցի առնչությամբ: Ճապոնիայի արտգործնախարար Սեյձի Մաեխարան սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ ՌԴ նախագահի հնարավոր այցը այս տարածաշրջան լուրջ խոչընդոտներ կստեղծի երկկողմ հարաբերությունների վրա:

Ճապոնիան հավակնում էԻտրուպ, Կունաշիր, Շիկոտան և Խաբոմաի կղզիներին` վկայաբերելով 1855 թվականի երկկողմ Տրակտատը` առևտրի և սահմանների վերաբերյալ: Մոսկվայի դիրքորոշմամբ`Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջնարդյունքում` ունենալով միջազգային իրավական ձևակերպում: Տարածքային այս հիմնախնդրի չհանգուցալուծված լինելու պատճառով խախաղության վերաբերյալ պայմանագիր չի ստորագրվել` թեպետ դիվանագիտական և տնտեսական կապերը վաղուց հարթվել են:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply