Բուհական ընդունելության վերջին փուլը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2009 15:32

mhm42069-copyՔննական մարաթոնն այսօր թևակոխեց վերջին՝ երրոդ փուլ: Հանրապետության տարբեր բուհերում ձևավորված քննական կենտրոններում  առավոտյան 9-ից հայոց լեզու և գրականություն, անգլերեն,  իտալերեն բանավոր քննություն էին հանձնում հարյուրավոր դիմորդներ:

Առավոտյան հերթափոխին հայոց լեզու բանավոր պետք է հանձներ  40 դիմորդ, որոնցից բացակա էին միայն 4-ը: Դիլիջանցի Մեժլումյան Վարսիկն  առաջին պատասխանող-դուրս եկողն էր: «Անկախ»-ի հետ զրույցում դիմորդն այնքան էր հուզված, որ մոռացավ, թե րոպեներ առաջ ինչ էր քննասենյակում պատասխանում:  Հետո դժվարությամբ հիշեց. «Համո Սահյանի և Րաֆֆու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, բայի սեռ և նախադասության վերլուծություն: Շատ բարեհամբույր էին,  նախագահին կանչեցի, հարցեր տվեց ու մեկ բալ ավելացրեց: Ստացել եմ 13»:

Հայոց լեզվի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Ռիտա Սաղաթելյանը ասում է, որ  դիմորդների պատրաստվածությունը նորմալ է և հույս հայտնեց, որ այդպես էլ կշարունակվի: Ըստ նախագահի բարձր միավոր ստանալու չափանիշը գիրք ընթերցելն է, եթե կարդացել են, ուրեմն կարող են հավակնել լավ միավոր ստանալուն:

«Այս տարի մենք նոր չափորոշիչներով ենք գնահատելու,-»,-ասաց Սաղաթելյանը,- սա կբացառի դասախոսի սուբյեկտիվ վերաբերմունքը և կպահպանենք օբյեկտիվությունը: Օրինակ, եթե դիմորդը չգիտի տվյալ գրողի ժամանակաշրջանը, ուղղությունը, թեման, բերած նորությունը գրականության հինգ միավորից հանում ենք մեկ կամ կես միավոր։ Պետք է սյուժեն իմանալ, սա շատ կարևոր է»:

Նա նաև նշեց, որ  բարձր միավորների դեպքում դիմորդներին լրացուցիչ հարցեր կտան: Անպատրաստ տղաներին զիջումներ չեն անի:

Դիտվել է 1760 անգամ:
Print Friendly

Leave a Reply