Սպասելիքները չարդարացրին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 4, 2010 13:07

Խանտի Մանսիյսկում ավարտված Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած  16 միավորով հանգրվանեց աղյուսակի 7-րդ հորիզոնականում։ Մեր երկրի ընտրանին անցկացրած 11 հանդիպումներից 7-ում հաղթանակ տարավ, 2 մրցամարտում պարտվեց և 2 հանդիպում ավարտվեց ոչ-ոքի։ Ընդ որում, մերոնք զիջեցին իրենց սկզբունքային հակառակորդներին` Ադրբեջանի և Ռուսաստանի առաջին հավաքականներին: Այս հանգամանքը, նաև այն, որ Հայաստանի հավաքականն իր վարկանիշով 6-րդն էր, ապա ցույց տված արդյունքը գոհացնող չէ: Փաստորեն, մեր երկրի ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները: Հայաստանի հավաքականի անդամները, բացառությամբ Լևոն Արոնյանի, իրենց կարողություններից ցածր հանդես եկան: Արոնյանն անցկացրած 10 պարտիաներում հավաքեց 7,5 միավոր և առաջին խաղատակի առջև հանդես եկողների մեջ գրավեց երկրոդ տեղը: Նույնպիսի արդյունքի հասավ նաև Հայաստանի կանաց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: Նա 11 հնարավորից հավաքեց 7 միավոր: Իսկ Հայաստանի կանանց հավաքականը վաստակաշ 15 միավորով հանգրվանեց աղյուսակի 11-րդ հորիզոնականում` 7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն:
Օլիմպիադայի հաղթողներ դարձան տղամարդկանց Ուկրաինայի (19 միավոր) և կանանց Ռուսաստանի առաջին  (22 միավոր) հավաքականները: Ընդ որում, վերջինիս գլխավոր մարզիչը գրոսմայստեր Յուրի Դոխոյանն է: Ի դեպ, նրա սաները օլիմպիադայի բոլոր հանդիպումներն ավարտեցին հաղթանակով:

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply