Սիրիան ցանկանում է Ռուսաստանից ՏՈւ-204 ինքնաթիռներ գնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2010 11:49

Սիրիայի կառավարությունը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ,  քննարկում է Ռուսաստանից 6` ՏՈւ-204 ինքնաթիռ գնելու հնարավորությունը` Syrian Air օդային ընկերության համար, քանի որ ամերիկյան կառավարությունը հրաժարվում է հանել  Դամասկոսի վրա դրված տնտեսական պատժամիջոցները: ԱՄՆ-ն բեռնարգելք է դրել Սիրիա  Boeing և Airbus ինքնաթիռների արտահանման վրա:«Ռուսական տարբերակը իրատեսական է և հավանական»,- Reuters.գործակալությանը ծանուցել է Սիրիայի տրանսպորտի նախարար Յարուբ Սուլեյման Բադրը : Սկզբնապես Սիրիան մտադիր էր պայմանագիր կնքել ֆրանկո-գերմանական EADS ընկերության հետ` մինչև 2028 թվականը 54 ինքնաթիռ գնելու և վարձակալելու վերաբերյալ`ներառյալ 2009 թվականին  տրամադրված 8 ինքնաթիռը:«Այդքան հեշտ չէ ինքնաթիռ գնելը.դա կիլոգրամ կարտոֆիլի խնդիր չէ:Օրերս մենք ռուսների հետ կսկսենք բանակցությունները»,- ընդգծել է Բադրը:

Դամասկոսի վրա Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ դրել է 2004 թվականից` մեղադրելով այս երկրին ծայրահեղական խմբավորումներին աջակցելու ,Լիբանանը զավթելու, Իրաքյան դիմակայությանը օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենք մշակելու համար: ԱՄՆ-ի և Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա են խորը տարաձայնություններ, և նախագահ Օբաման երկարաձգել է պատժամիջոցների ժամանակակարգը. բացառություն են պարենը և դեղորայքը:

Փարիզը եվրապական այն մայրաքաղաքների շարքում է, որոնք կողմ են Սիրիային ինքնաթիռներ վաճառելուն , սակայն Airbus ընկերության համար այդ դեպքոում ծագում է վաճառքի արտոնագրի խնդիրը, քանի որ ինքնաթիռի որոշ մասեր գնում են ԱՄՆ-ից:

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply