«Սինոփսիս-Արմենիա»-ն ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2010 11:44

«Սինոփսիս-Արմենիա » ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլ անցած 12 ընկերությունների շարքում: Այս 12 ամերիկյան ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից: Գերազանց կորպորատիվ գործունեության մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում հայտնվել են միջազգային բիզնեսի այն առաջատարները, որոնք գիտակցում են այն կարևոր դերակատարումը, որ ունեն արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները` որպես լավ կորպորատիվ քաղաքացիներ: «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունն առաջադրվել է այս մրցանակին որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ և օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ և աշխատում է աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ Հայաստանում`  տնկելով հարյուրավոր ծառեր  վերջին ժամանակների անտառահատումների հետևանքները կանխելու համար:

Պետքարտուղարի կողմից գերազանց կորպորատիվ գործուենության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից ` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը և ժողովրդավարական սկզբունքները: Պետքարտուղարությունը պատրաստ է աշխատել ընկերությունների հետ այս ոլորտի լավագույն փորձը աշխարհով մեկ տարածելու, ինչպես նաև հայրենի երկրում և արտերկրում կյանքի բարելավմանն ուղղված քայլերը խթանելու հարցում: 2010թ. մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան այս աշնանը Պետքարտուղարի կողմից մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: Առավել մանրամասն տեղեկությունների կամ եզրափակիչ փուլ անցնողներին հայտարարող տեսանյութը դիտելու համար այեցելեք`  http://www.state.gov/e/eeb/ace/:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply