Նախագահ Սարգսյանը ՕՊԵԿ-ի գլխավոր տնօրենին պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2009 13:23

Սերժ Սարգսյանն,Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՕՊԵԿի Միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր ԱլՀերբիշին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին։

Ընդգծելով հատկապես գյուղական տարածքների զարգացման գործում ունեցած ներդրումը` նախագահը ԱլՀերբիշին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհել:

Նա հույս է հայտնել, որ չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, համագործակցությունը կլինի շարունակական։

Սերժ Սարգսյանն,Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշին ԱլՀերբիշը նախագահի պարգևը համարել է Հայաստանի հետ համագործակցության խորհրդանիշ:

ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը Հայաստանին աջակցում է 2004 թ.-ից: Մինչև այժմ իրականացված 15 մլն դոլարի վարկային երկու ծրագրերը հիմնականում ուղղված են եղել արտադրական ենթակառուցվածքների վերականգնմանը: Անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է 14 մլն դոլարի պայմանագիր, որի նպատակն է վարկերի ու ներդրումների միջոցով խթանել Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացումը:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply