Հայտնաբերվել է զինծառայողի դին` կախված վիճակում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 4, 2010 7:53

Ս.թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում:

Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:

Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply