Ճապոնիան կվճարի $500հազար չինական պանդայի մահվան դիմաց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2010 5:45

Ինչպես հաղորդում է Նորությունների ռուսական ծառայոեւթյունը ,սեպտեմբերի սկզբին ճապոնական Կոբե քաղաքի կենդանաբանական այգում սատկել է արու պանդան/նրան վարձով վերցրել էին Չինաստանից դեռ 2000թվականին/

Որպեսզի պարզվի միջադեպի մանրամասները  սեպտեմբերի սկզբին Ճապոնիա էին եկել մասնագետներ Չինաստանից,որոնք պիտի պարզեին մահը բնական է եղել թե կենդանաբանական այգու աշխատողների մեղքով,գրում է Գոզետա.Ru.  Պարզվել է,որ կենդանին նարկոզից հետո խեղդվել է իր ետ տված զանգվածից:

Չնայած  գազանանոցը մեղք չուներ և մահն էլ բնական չէր, դեպքի պատճառով Կոբե քաղաքի ադմինիստրացիան չիացիներին պետք է վճարի կես մլն դոլար,հաղորդում է MIGnews-ը:

Տոկիոյի ԶԼՄ-ները նկատում են,որ դեպքի շուրջ ծավալված կրքերը կարող են սրել Տոկիոյի և Պեկինի հարաբերությունները,որոնք վերջերս արդեն լարված էին ճապոնական ափերի անվտանգության աշխատակիցների կողմից չինական նավի կանգնեցումից վիճելի Սենկակու կղզիների մոտ,հաղորդում է Euronews-ը:

Ավելացնենք,որ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի(WWF) տվյալներով , Չինաստանի տնտեսական արագ զարգացման հետևանքով մեծ վնաս հասցվեց պանդաների ապրելավայրերին,ինչը կհանգեցնի այդ տեսակի վերացմանը երկու-երեք սերունդ հետո:

Այդ կենդանիները շատ ցածր լիբիդո ունեն,ինչը հիասթափեցնում է գիտնականներին,որոնք փորձում են բազմացնել պանդաներին: Այսօր Չինաստանում ապրում են  1590պանդաներ`հիմնականում հարավ -արևմտյան Սիչուան և հյուսիս- արևմտյան Հանսյու նահանգներում,ինչպես նաև Շենսիում: Մոտավորապես 180կենդանի դաստիրակվում են փակի տակ:

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply