ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Բաքու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 15, 2009 12:57

Մարկ Պերրին Դե ԲրիշամբոԱյսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրին դե Բրիշամբոն եռօրյա այցով կմեկնի Ադրբեջան. այդ մասին հաղորդել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Ռաշադ Հուսեյնովը:

«Դե Բրիշամբոն հանդիպումներ կանցկացնի պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Ադրբեջան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգի բոլոր հարցերը»,- ասել է Հուսեյնովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցն իրականացվում է տարբեր տարածաշրջաններ ու երկրներ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի կանոնավոր այցերի շրջանակում:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply