Ինդոնեզիայում երկաթուղու վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 43-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2010 23:18

Ինդոնեզիայում երկաթուղու վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 43-ի: Ինչպես հաղորդում էԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վթարը տեղի է ունեցել Պեմալանգ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Ճավա կղզու հյուսիսային հատվածում: Ըստ ինդոնեզական իշխանությունների` առնվազն 50 մարդ ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:

Որոշ ինդոնեզական լրատվամիջոցների հավաստմամբ, մայրաքաղաք Ջակարտայից Պեմալանգ ուղեւորվող գնացքը Պետարկուն կայարանի մոտ բախվել է մեկ այլ ուղեւորատար գնացքի: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցները: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը բացառում է զոհերի թվի աճի հնարավորությունը: Որպես վթարի հիմնական պատճառներ շրջանառվում են լուսացույցի անսարքության կամ մեքենավարի թույլ տված սխալի վարկածները:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply