Տիգրան Սարգսյան. «Ապագան կերտվում է այսօր և դուք եք այդ ապագայի կերտողները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 2, 2010 22:23

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ կազմակերպած ՀՀԿ անդամ ուսուցիչների պարգևատրման արարողությանը։
Շնորհավորելով ներկաներին` կառավարության ղեկավարը իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր ապագան մեծապես պայմանավորված է ուսուցչի աշխատանքով, որովհետև, ինչպիսի արժեքներ սերմանենք մեր երիտասարդ, մատաղ սերնդի մեջ, այնպիսի արդյունք էլ կունենանք։ Այնպես որ, ապագան կերտվում է այսօր և դուք եք այդ ապագայի կերտողները», – դիմելով ուսուցիչներին` նշել է կառավարության ղեկավարը։ Վարչապետը նշել է, որ մանկավարժների խնդիրները շարունակելու են մնալ գործադիրի ուշադրության կենտրոնում։
Տիգրան Սարգսյանը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում և կրթության ու մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հանրապետության տարբեր դպրոցներ ներկայացնող 10 ուսուցիչների։

Դիտվել է 1736 անգամ:
Print Friendly

Leave a Reply