Բիլ Քլինտոն. “ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2010 15:27

ԱՄՆ-ն ուրիշ  պետությունների, մասնավորապես Չինաստանի և Հնդկաստանի տնտեսության արագ զարգացման պատճառով կորցնում է աշխարհի ամենաազդեցիկ երկրի կարգավիճակը: Այս կարծիքին է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնը:

«Երբ  որևէ երկիր ավելի հզոր տնտեսություն ունենա, քան մենք, ապա ոչ թե ԱՄՆ-ից, այլ միայն նրանից կախված կլինի` նաև ավելի հզոր զինված ուժեր (քան ԱՄՆ-ինն է) կունենա, թե ոչ»,- ասել է նա ուրբաթ երեկոյան Յալթայում` ելույթ ունենալով «Յալթայի եվրոպական ռազմավարություն»  համաժողովում:

Քլինտոնը, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո հիմնականում զբաղվում է բարեգործությամբ, մեկնաբանել է, որ ձգտում է “բարեկամության կամուրջներ” կառուցել ԱՄՆ-ի և ուրիշ երկրների միջև: “Ես կուզենայի, որ երբ մենք արդեն գերիշխող  չլինենք, պահպանեինք ազդեցությունը դրական իմաստով”,- հայտնել է նա:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք քաղաքացիների ներկայիս կյանքն ավելի անհարմարավետ կդարձնեն, սակայն հնարավորություն կտան երկրին շարունակելու զարգացումը:

“Յուրաքանչյուր համակարգ վաղ թե ուշ հասնում է նման պահի, երբ ավելի շատ շահագրգռված է լինում, որ պահպանի ամեն ինչ, ինչպես կա, ոչ թե զարգանա… Մենք պետք է արիություն ունենանք, որպեսզի հրաժարվենք չափազանց հարմարավետ կյանքից հանուն այն բանի, որ մեր երեխաներն ու թոռներն ապրեն մի աշխարհում, որը դեռևս փոխվում է դեպի լավը”,- ասել է նախկին նախագահը:

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply