Եվրոպա. արհմիություններն ընդվզում են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 2, 2010 15:13
Տնտեսական ճգնաժամը Եվրոպայում գուրծադուլային շարժման իսկական ցունամիի շարժառիթ դարձավ: Գործադուլներն ալեկոծել են զարգացած երկրները. Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում արհմիությունները հզոր ակցիաներ են կազմակերպել: Միլիոնավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց` պահանջելով բարձրացնել աշխատավարձը, աշխատատեղերի պահպանման երշախիքներ ունենալ, դադարեցնել կենսաթոշակային բարեփոխումները, վերացնել կոշտ տնտեսության միջոցները, որոնք որդեգրել են որոշ կառավարություններ: Շատ ցույցեր ավարտվել են ոստիկանության հետ բախումներով ու զանգվածային ձերբակալություններով: Կորուստները հաշվվում են միլիարդավոր եվրոներով:
Հիշեցնենք գուրծադուլային շարժման տարածման քրոնիկոնը.
– 22 փետրվարի. Գերմանական Lufthansa ավիաընկերության աշխատակիցները կազմակերպեցին վերջին 10 տարվա մեջ ամենախոշոր ընդվզման ակցիան, որը ձգվեց 4 օր: 5 մայիսի. համազգային գործադուլը մի ամբողջ օր կաթվածահար արեց փաստորեն ամբողջ Հունաստանը: Գործադուլ արեցին պետական և մասնավոր հատվածների արհմիությունները: 24 մայիսի. British Airways ավիաընկերության օդաչուական կազմը գործադուլ արեց` պահանջելով դադարեցնել աշխատատեղերի կրճատումը և մեծացնել աշխատավարձերի չափերը: 21 հուլիսի. Սև չորեքշաբթին Ֆրանսիայում: ԵՄ-ում ավիաթռիչքների վերահսկողության ընդհանուր համակարգի ստեղծման ծրագրերի դեմ գործադուլ արեցին ավիադիսպեչերները: 7 սեպտեմբերի. Մեծ Բրիտանիայում մեկօրյա գործադուլ կազմակերպեց մետրոյի աշխատակիցների արհմիությունը: 29 սեպտեմբերի. Բրյուսելում ավելի քան 50 հազար մարդ գործադուլ արեց կոշտ տնտեսության միջոցների դեմ:
Ռուսերեն գործադուլ («забастовка») բառը առաջացել է իտալերեն «բաստա» արմատից, որ նշանակում է «բավական է, հերիք է»: Սկզբում գործադուլները հախուռն էին անցկացվում, բայց արդեն XIX դարում գործին ձեռնամուխ եղան արհմիությունները, և գործադուլներն ավելի կազմակերպված դարձան: XX դարում երևան եկան աշխատողների միջազգային միավորումներ, այսպես կոչված պրոֆինտերն, որոնք կարողանում էին գործադուլներով կաթվածահար անել տնտեսության ամբողջ ճյուղեր, ընդ որում` միանգամից մի քանի երկրում: Այդ դաշնությունները հզոր լծակ են ոչ միայն խոշոր կոնցեռնների ու միլիոնավոր աշխատավորների, այլև կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար:
1995-2006 թթ. Կանադայում հազար զբաղված օրին ընկնում էր 203 գործադուլային օր, Իսպանիայում` գրեթե 135 օր, Ֆրանսիայում` 91: Նույնիսկ հանդարտ Նորվեգիայում են հաճախ գործադուլ արել: Այս համատեքստում Գերմանիայի պատկերը բավական լավատեսական է` ընդամենը 3,5 գործադուլային օր: Բայց այս տարի արմատապես փոխվել է այդ դասավորությունը:
Ներկայիս արհմիութենական դաշնություններն այլևս երբեմնի “փոխօգնության կոմիտեները” չեն, որոնցից էր սկսվում ամեն ինչ: Ներկայումս նրանք անդադար սակարկում են գործատուների հետ լավ աշխատավարձի, աշխատանքային լավ պայմանների, լրացուցիչ հանգստյան օրերի համար: Երբեմն ընկերությունների տերերը ստիպված են արհմիությունների առաջնորդներին ընդգրկել կորպորացիաների տնօրենների խուրհուրդների մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
