Շվարցնեգերը կարգադրել է խստորեն պատժել պապարացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 2, 2010 15:10
Կալիֆոռնիա նահանգում էապես խստացվել են պապարացիների պատժամիջոցները: Օրենքը, որ ուրբաթ ստորագրեց նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը, սպառնում է չափազանց կպչուն ռեպորտյորներին ու լուսանկարիչներին բանտարկությամբ և տուգաքներով` 2,5 հազարից մինչև 5 հազար դոլար:
Շահույթ ստանալու նպատակով և առանց նշանավոր անձի համաձայնության նրա լուսանկարումը կամ խցիկով նկարահանումը և կամ ձայնագրումը հավասարեցվել են ծանր օրինախախտման: Օրենքի նախագիծը պապարացիների մասին պատրաստել և նահանգի խորհրդարանի քննությանն է ներկայացրել օրենսդիր Կարեն Բասսը Լոս Անջելեսի դատախազ Կարմեն Թրութանիչի աջակցությամբ: Դրդապատճառ են ծառայել Բասսի հետ կինոդերասանուհիներ Ջենիֆեր Էնիսթոնի և Ռիզ Ուիզերսփունի առանձնազրույցի ընթացքում նրանց արտահայտած բողոքները մամուլի որոշ ներկայացուցիչների հասցեին:
“Կինեմատոգրաֆիստները սկսում են վախենալ սարսափելի դժբախտ դեպքերից: Իշխանությունների կողմից լրատվամիջոցներին զսպվածության կոչեր անելու լուրջ փորձեր չեն եղել”,- ընդգծել է Բասսը: Նոր օրենքի տեղեկանքում մեկնաբանվում է, որ այսուհետ հանցագործ են համարվում նրանք, ովքեր “գիտակցաբար և ինչ-ինչ մեխանիզմների միջոցով խանգարում են մեքենա վարողին, չափազանց մոտիկից հետպնդնդում նրան և այդ վազքի ընթացքում իրենց մեքենան վարում են անողջամիտ և անզգույշ”: Այսուհետ պատժի սպառնալիքով արգելվում է կուտակվել ճանապարհների բանուկ մասերում և մայթերին` նշանավոր անձանց սպասելով, քանի որ խցիկներով մարդկանց կուտակումները ստիպում են աստղերին իրենց “բանտարկված” զգալ:
Օրենքն ուժի մեջ մտնելը տարբեր արձագանքներ է առաջացրել “կինոաստղերի և միլիոնատերերի նահանգում”: Այսպես, Կալիֆոռնիայի թերթերի հրատարակիչների ընբկերկցությունը հիշեցրել է, որ նախկին օրենսդրական ակտերն առանց այդ էլ խիստ պատիժ էին սահմանում պապարացիների նման արարքների համար` որակելով դրանք անօրինական ներխուժում մասնավոր սեփականության տարածք և վտանգավոր մեքենավարում: Ուստի օրենքն ըստ էության նոր հարձակում է ազատ խոսքի վրա, որը երաշխավորում և պաշտպանում է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղումը: Օրենքը, բացի հեղինակներից և իշխանություններից, ունի նաև կողմնակիցներ: “Պապարացիների մեթոդները զգալի անհարմարություններ են ստեղծում հասարակայնության համար: Օրենքն ուղղված է հենց դրա դեմ”,- ընդգծել է Շոն Բերկը` “Պապարացիի բարեփոխման նախաձեռնություն” ոչ կառավարական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը:






Facebook
Tweet This
Email This Post
