Սեյրան Օհանյանը հանդիպեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 2, 2010 15:04

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀում Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն:

Զրույցի ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլում կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Կողմերն արձանագրեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գրանցված առաջընթացը, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին խորհրդատվության շրջանակների ընդլայնման և շարունակականության ապահովման հարցերում:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և դրա հետ փոխկապակցված պաշտպանական բարեփոխումները նպատակաուղղված են միմիայն պաշտպանական կարողությունների զարգացմանը:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply