Բեն Լադենը կոչ է արել մահմեդականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2010 14:58

Ուսամա Բեն Լադենը,որի “գլխի” համար Վաշինգտոնը պատրաստ է տալ 25մլն ԱՄՆ դոլար,   վերջին 2 օրվա ընթացքում 2 անգամ հայտնվեց ինտերնետում: Շաբաթ օրը տարածած 13 րոպեանոց վիդիոհոլովակում,որտեղ Բեն Լադենի լուսանկարը երևում է Պակիստանի ավերիչ ջրհեղեղի հետևանքների նկարների հետ  “համար առաջին ահաբեկիչի” ձայնով մարդը կոչ է անում ամբողջ աշխարհի մահմեդականներին հումանիտար և ֆինանսական  օգնություն ցույց տալ  ջրհեղեղից տուժածներին:

Օգոստոսի և սեպտեմբերի անձրևները ուղեկցվեցին  ուժեղ հեղեղներով  Պակիստանի 7 շրջաններում,որ ապրում են 43 մլն մարդ: Զոհվել են ավելի քան 1.300մարդ,ավերվել են 290000տուն: Հինգշաբթի  տարածած 11րոպեանոց հաղորդման մեջ Բեն Լադենը առաջարկում էր ստեղծել համաշխարհային մահմեդական մի կառույց,որը կօգնի մահմեդականներին բնական աղետնիրի ժամանակ,ինչպես նաև գումարներ ներդնել գյուղատնտեսության զարգացման մեջ և ազդել մոլորակի բնակլիմայական փոփոխությունների վրա:

Ըստ որոշ տեղեկությունների Բեն Լադենը թաքնվում է Պակիստանի և Աֆղանստանի սահմանային լեռներում:Հունվարին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը խոստովանեց,որ վերջին տարիների ամերիկյան հետախուզությունը տվյալներ չունի Բեն Լադենի գտնվելու վայրի մասին:

Դիտվել է 1681 անգամ:
Print Friendly

Leave a Reply