Ռուանդայում նախկին նահանգապետը ցեղասպանության համար ցմահ բանտարկության է ենթարկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 15, 2009 12:22

ՌուանդաՌուանդայում ՄԱԿ-ի դատարանը մայրաքաղաքային Կիգալի շրջանի նախկին նահանգապետ Տարցիս Ռենզախոյին ցմահ բանտարկության է ենթարկել` թութսի և խուտու ժողովուրդների նկատմամբ 1994 թ. ցեղասպանություն կազմակերպելու և իրագործմանը մասնակցելու համար:

Ըստ «Ռոյթերս»-ի` նախկին նահանգապետը մեղավոր է ճանաչվել սպանությունների, բռնաբարությունների և ցեղասպանության համար: Նրան մեղադրում են նաև, որ հրամայել է սպանել եկեղեցական քահանայական ուսումնարանի 60 տղաներին:

Ռուանդայում 1994 թ. տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ 800 հազարից ավելի թութսի եւ խուտու ժողովուրդ է սպանվել:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply