Մեկ կորուստ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 2, 2010 10:32

Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հրապարակել է այն ֆուտբոլիստնների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն հոկտեմբերի 8-ին կայանալիք «Եվրո2 012»-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Սլովակիայի հավաքականին կազմում ընդգրկվել են փորձառու ֆուտբոլիստներ. դարպասապահներ` Յան Մուխան («Էվերտոն», Անգլիա), Դուշան Պերնիսը («Դանդի Յունայթեդ», Շոտլանդիա), Մարտին Դուբրավկան («Ժիլինա»), պաշտպաններ` Պետեր Պեկարիկը («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Մարտին Շկրտելը («Լիվերպուլ» Անգլիա), Թոմաշ Գուբոչանը («Զենիթ», Սանկտ Պետերբուրգ), Կորնել Սալացը («Սլովան», Բրատիսլավա), Ռադոսլավ Զաբավնիկը («Մայնց», Գերմանիա), կիսապաշտպաններ` Միրոսլավ Կարխանը («Մայնց», Գերմանիա), Մարիո Պեչալկան («Ժիլինա»), Յուրայ Կուչկան («Սպարտա», Չեխիա), Ժդենո Շտրբան («Քսանտի», Հունաստան), Կամիլ Կոպունեկը («Սատուրն», Ռուսաստան), Մարեկ Համշիկը («Նապոլի», Իտալիա), Մարեկ Սապարան («Անկարագյուջու», Թուրքիա), Վլադիմիր Վայսը («Գլազգո Ռեյնջերս», Շոտլանդիա), Միրոսլավ Շտոխը («Ֆեներբախչե», Թուրքիա), հարձակվողներ` Ստանիսլավ Շեստակը («Անկարագյուջու», Թուրքիա), Էրիկ Յենդրիշեկը («Շալկե-04», Գերմանիա), Ֆիլիպ Գոլոշկոն («Ֆեներբախչե», Թուրքիա), Թոմաշ Օրավեցը («Ժիլինա»), Յակուբ Սիլվեստրը («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Ֆիլիպ Շեբոն («Սլովան», Բրատիսլավա):Վնասվածքի պատճառով բացակայում է Սլովակիայի հավաքականի ռմբարկու, թուրքական «Անկարագյուջու»-ի հարձակվող Ռոբերտ Վիտեկը: Նա ծնկի վնասվածք է ստացել: Սլովակիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 6-ին: Հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում հոկտեմբերի 8-ին: Այն կսկսվի ժամը 20:00-ին:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply