Ադրբեջանը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման կապակցությամբ գանգատվել է ՄԱԿ-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2010 0:33

Հոկտեմբերի 1-ին Ժնևում կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քարտուղար Յան Կուբիշի հանդիպումը. հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը կարևորել են ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների և այլ բնագավառներում բարձր մակարդակի համագործակցությունը:

Ադրբեջանցի փոխարտգործնախարարը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ղեկավարին հայտնել է ադրբեջանական կողմի մտահոգությունը Հայաստանում հին Մեծամորի կայանի հենքի վրա նոր ատոմակայանի կառուցման կապակցությամբ, նշելով, թե այն կարող է դառնալ տարածաշրջանում էկոլոգիայի և սոցիալ-տնտեսական դրության համար լուրջ սպառնալիք:

Դիտվել է 1934 անգամ:
Print Friendly

Leave a Reply