Կանանց մրցաշարի չեմպիոնը հայտնի է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 1, 2010 21:48

Խանտի Մանսիյսկում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքկանը 2,5:1,5 հաշվով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչներին: Իսկ ահա, Մեր երկրի կանանց ընտրանին 1:3  հաշվով զիջեց Լեհաստանի հավաքականին: Կանանց մրցաշարում Ռուսաստանի առաջին հավաքականը , 4:0 հաշվով հաղթելով Բուլղարիայի թիմին, միավորների իր պաշարը հասցրեց 20-ի և անհասանելի դարձավ մրցակիցների համար: Ընդ որում, մարզիչ Յուրի Դոխոյանի սաները յուրօրինակ ռեկորդ սահմանեցին, տանելով  անընդմեջ տասը հաղթանակ: Հոկտեմբերի 3-ին կայանալիք  օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց  և կանաց հավաքականները մրցելու են Ֆրասնիայի և Սլովենիայի ներկայացուցիչների հետ: Վաղը ստուգատեսում հանգստյան օր է հայտարարված:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply