Լուժկովի թոշակը համառուսականից 32,5 անգամ ավելի բարձր կլինի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 1, 2010 20:32

“Վեդոմոստիին” հաջողվել է գնահատել նախկին քաղաքապետի եկամուտները պաշտոնից ազատվելուց հետո:

Մայրաքաղաքի նախկին քաղաքագլուխը, որ ազատվեց նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով  նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով, որպես ազատման նպաստ կստանա ավելի քան 3 մլն ռուբլի, իսկ թոշակը կգերազանցի համառուսականը 32,5 անգամ:

Քանի որ Լուժկովի եկամուտների մասին “Վեդոմոստիի” հարցումը` ուղղված քաղաքապետի ապարատին և Մոսկվայի կառավարությանը մնաց անպատասխան, որպես ելակետ ընդունեցինք   քաղաքի ղեկավարի գործառության ծախսերը: Ըստ մայրաքաղաքի բյուջեի կատարման անցած տարվա  հաշվետվության` դրանք կազմել են 3,957 մլն ռուբլի: Այսպիսով, Մոսկվայի քաղաքապետի ամսական վարձատրությունը կազմում է 395 700 ռուբլի:

Ըստ “ՌԴ-ում պետական թոշակային ապահովման մասին” դաշնային օրենքի` թոշակի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի դաշնային պետծառայողի միջին ամսական աշխատավարձի 75%-ը:  Հետևաբար, Լուժկովը կարող էր հավակնել  մոտ 247 000 ռուբլի կազմող թոշակի: Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010 թ. հուլիսին միջին ամսական թոշակը կազմել է  7588 ռուբլի: Ըստ “Մոսկվա քաղաքի պետական պաշտոնների մասին” օրենքի` նախկին քաղաքապետին նույնպես թոշակի անցնելու կապակցությամբ միանվագ վճարում է հասնում: Այն սահմանված է զբաղեցրած պաշտոնի աշխատավարձի տասնապատիկի չափով:  Լուժկովի դեպքում դա կկազմի մոտ 3,3 մլն ռուբլի:

Բացի դրանից, որպես Մոսկվայի նախկին քաղաքապետի, Լուժկովին բժշկական ապահովագրություն է հասնում` կյանքին և առողջությանը վնաս հասնելու դեպքում պարտադիր պետական ապահովագրություն `  15 տարվա դրամական վարձատրության գումարի չափով, առողջարանի անվճար ուղեգրեր` ճանապարհածախսի հատուցմամբ: Իսկ ամբուլատոր բուժման ժամանակ անվճար դեղորայքի և անվճար ստոմատոլոգիայի իրավունքից կարող է օգտվել ոչ միայն Լուժկովը, այլև նրա ընտանիքի անդամները:

Ըստ “Մոսկվա քաղաքի պետական պաշտոնների մասին” օրենքի` Լուժկովին հատկացվում է պետական ամառանոց, պահակախումբ, իրավական պաշտպանություն, հատուկ կապ, տրանսպորտային ծառայություն,  պաշտոնատար անձանց և պատվիրակությունների համար օդանավակայանների և երկաթուղային կայարանների ու կայանների, նավահանգիստների սրահների օգտագործման ծախսերի հատուցում,  ինչպես նաև կյանքին և առողջությանը վնաս պատճառվելու դեպքում  լրացուցիչ բժշկական ապահովագրություն և պարտադիր պետական ապահովագրություն` սահմանված թոշակի ընդհանուր գումարի և հավելավճարի 12-պատիկի գումարի չափով:

Համաձայն նախկին քաղաքապետի հայտարարագրի` 2009 թ. նա ունի անշարժ գույք` 255 քմ ընդհանուր մակերեսով և 1137 ար հող:  Դա Լուժկովների ընտանիքի 445,1 քմ մակերեսով ընդհանուր բնակարանի մեկ քառորդն է (111 քմ, մնացած երեք քառորդը պատկանում է նախկին քաղաքապետի կնոջը և երկու դուստրերին) և մի բնակարան` 144 քմ մակերեսով: Լուժկովը նաև տնամերձ ունի 2,5 ար մակերեսով,  ֆերմերային տնտեսություն վարելու համար հող (91 ար), օժանդակ տնտեսություն (245 ար)   և հող գյուղատնտեսական արտադրության համար (798,5 ար): 2009 թ. հայտարարագրում բնակարանի և հողերի գտնվելու վայրի մասին տեղեկություն չի հայտնվում, բայց քանի որ այս ժամանակաընթացքում նա իր աշխարհագրական նախապատվությունները չի փոխել, ամենայն հավանականությամբ խոսքը Կալուգայի մարզում գտնվող բնակարանի և հողերի մասին է: Տունը, ըստ երևույթին, ընդլայնվել է. ըստ 2008 թ. հայտարարագրի` Լուժկովն ունեցել է 62 քմ մակերեսով բնակարան: Նախկին քաղաքապետը նաև 1964 թ. թողարկման ГАЗ 69Э ավտոմեքենա և քարշակ ունի:

Մոսկվայի քաղաքագլխի հայտարարագիրը տվյալներ չի պարունակում նրան պատկանող արժեթղթերի և բանկային ավանդների մասին: Մինչդեռ 2008 թ. վերջին նա Խնայբանկի 10029 արժեթուղթ ուներ, Kuznetski Capital-ի 15645 և Մոսկվա քաղաքի 34000 փոխառություն: Այս տվյալները բովանդակում է Լուժկովի 2008 թ, ընդլայնված հայտարարագիրը, որը նա ներկայացրել է որպես “Եդինայա Ռոսիա” կուսակցության ղեկավարներից մեկը:

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply