Չինաստանը հրթիռ է ուղարկել Լուսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2010 20:28

ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Չինաստանը Լուսին է արձակել հետազոտական “Չանյե-2” սարքը: Մեկնարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին,տեղական ժամանակով  ժամը 18:59-ին հարավարևմտյան Սիչուան գավառում գտնվող Սիչան տիեզերանավակայանից և հեռարձակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության ուղիղ եթերով: Արբանյակը տիեզերք է հասցրել “Չանչժեն-3Ս” հրթիռը:

“Չանյե-2”-ի արձակմամբ Չինաստանը ձեռնամուխ է եղել Լուսնի ուսումնասիրության ծրագրի երկրորդ փուլին (ընդհանուր հաշվով երեք փուլ է): Առաջին փուլի ընթացքում հաջողությամբ իրականացվել է “Չանյե-1” սարքի արձակումը: Այն Լուսնի վրա գործեց 16 ամիս: Արդյունքում կազմվեց Լուսնի մակերեսի եռաչափ քարտեզ` աշխարհում ամենաբարձր ճշգրտությամբ: Երկրագնդի բնական արբանյակի հետազոտության չինական ծրագրի երկրորդ փուլում նախատեսված է 2013 թ. ինքնագնաց սարքի տեղակայում նրա մակերեսին: Ծրագրված է, որ այն Լուսին կհասցվի  “Չանյե-3”-ով: Երրորդ փուլի շրջանակներում 2017 թ. Լուսին կուղարկվի ևս մի սարք, որի հիմնական խնդիրը կլինի Երկիր հասցնել լուսնային հանքանյութերի նմուշները:

Դիտվել է 2060 անգամ:
Print Friendly

Leave a Reply