Հանրապետության շրջանների մեծ մասում հոկտեմբերի 2-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2010 20:23

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ին եղանակը կպայմանավորվի ցիկլոնի ազդեցությամբ: Շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է նաեւ քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Մայրաքաղաքում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-18մ/վրկ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 12 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 26 %, մթնոլորտային ճնշումը` 667 մմ ս.ս: Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 2: Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +12, ցերեկը` +26 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +3, +18, Կոտայքում` +3, +18, Գեղարքունիքում` +3, +18, Լոռիում` +4, +21, Տավուշում` +8, +23, Արագածոտնի լեռներում` +3, +18, Արագածոտնի նախալեռներում` +10, +25, Արարատում` +11, +26, Արմավիրում` +11, +26, Վայոց ձորի լեռներում` +3, +18, Վայոց ձորի նախալեռներում` +11, +26, Սյունիքի հովիտներում` +10, +27, Սյունիքի նախալեռներում` +5, +23, Արցախում` +10, +25, Ջավախքում` +11, +23 աստիճան:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply