Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2010 20:11

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 143 հարց, այդ թվում` 34 միջազգային պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 4 -ի ԱԺ նիստում:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply