Ռոբ Նիլսոնի վարպետության դասը.«Ես ավելի շատ ջազ եմ, քան սիմֆոնիկ նվագախումբ»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 15, 2009 10:20
Rob Nilsson

Ռոբ Նիլսոնի վարպետության դասը Տիկնիկաjին թատրոնում հուլիսի 13-ին

«Ես ռեժիսորի բարոյանակ պարտքն եմ համարում` միշտ նկատի ունենալ, թե ինչի համար ես անում ֆիլմը, զվարճացնելո՞ւ մարդկանց, հասնելու նրանց սրտերի՞ն, թե՞ ավելի կարևոր ու բարոյափիլիսոփայական ուղերձ հղելու»,- «Ոսկե ծիրան» 6-րդ կինոփառատոնի շրջանակներում երիտասարդ ռեժիսորների հետ անցկացվող վարպետության դասն այսպես սկսեց ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնը:

Նախքան վարպետության դասը` ցուցադրվեց նրա «Հյուսիսային լույսեր» ֆիլմը, որը 1950-ական թվականների ֆերմերների կյանքի պատմությունն էր:

70-ամյա Նիլսոնը կինոյում թվային տեխնոլոգիաներ առաջին օգտագործողներից է(տես այստեղ

Ֆիլմարտադրության հնարավությունների մասին խոսելիս` ասաց, որ բյուջեից դուրս ռեժիսորի ծախսած ամեն մի դոլարն արդեն մեղք է:

Այս կապակցությամբ Ռոբ Նիլսոնը հիշեց Ֆրենկի Սինատրայի «Անհասանելի երազանք» երգը, ուր խոսվում է այն աստղերի մասին, որոնց պետք է հասնել: Ռեժիսորն իր սկզբունքներից մեկը խորհուրդ տվեց հայ երիտասարդ ռեժիսորներին` հավատալ երազներին, որոնք պետք է հաստատ հողի վրա լինեն և մագլցել այն գագաթները, որը նախանշված է իրենց համար:

Նրա խոսքով` թվային սարքավորումներն այժմ երազանքները դարձնում են ավելի հասանելի: Որպես օրինակ`իր թվային տեսախցիկը միշտ հետն է. կարող է նկարել` ինչ ուզում է: Եթե մեկ ֆիլմ (ժապավենով) նկարելու համար նախկինում պետք էր 2-3 տարի, ապա հիմա թվային տեսախցիկի շնորհիվ մեկ տարում նկարվում է 3-4 ֆիլմ:

n2

Ռոբ Նիլսոն.«Աստված ամեն օր ինձ տալիս է հուսահատության 10 րոպեներ, և շնորհակալ եմ Աստծուն, որ այդ հուսահատության պահը 10 րոպեից ավել չի տևում»:

«Իհարկե, տեսախցիկը ձեզ չի դարձնի Վիմ Վենդերս,- ասում է Ռոբ Նիլսոնը,-Բայց այն հարավորություն է տալիս` ստուգելու ձեր շնորհքը, և  ես հավատում եմ, որ յուրաքանչյուր շենքի 4 բնակարաններից մեկում ապրում է տաղանդավոր մարդը:

Նա խորհուրդ տվեց` երբեք չմտածել, որ հասել են կատարելության և պատմեց «Հյուսիսային լույսեր» ֆիլմի հետ կապված իր 10 -ամյա աղջկա պատմությունը, ում սկզբում դուր չի եկել ֆիլմը, իսկ մի քանի րոպե հետո գամված է մնացել էկրանին: Հոր վերջին հարցին, թե ֆիլմը դուրը եկավ, աղջիկը պատասխանել է ` ձանձրալի է:

 «Ես մտածեցի, որ Տեր Աստված, իսկապես կարևոր բան եմ ստեղծել, բոլոր հասակների մարդկանց համար է,- պատմում է Նիլսոնը,-Եկեք ընդունենք, որ ոչ բոլորը պետք է զվարճացնեն մարդկանց, պետք է հոգեկան աշխատանք, շնորհք և խիզախություն ունենալ` հակազվարճալի ֆիլմեր անելու»:

Նա սեփական փորձով խորհուրդ տվեց` անել այն, ինչ մարդու եսն է ուզում, ոչ թե այն, ինչ պահանջում են:

Նիլսոնը սկսել է ֆիլմ նկարել 40 տարեկանից: Նա իր աշխատանքը նմանեցնում է բանաստեղծի ու նկարչի աշխատանքին.«Ֆիլմի մեջ սիրում եմ ոչ թե այն, ինչ համարվում է կատարյալ, այլ այն, ինչ ստիպում է փշաքաղվել մաշկով»:

Դերասանի ընտրությունը ռեժիսորը սիրում է կատարել պատահաբար` սրճարանում նստած ժամանակ: Նա վստահում է առաջի տպավորությանը, քան սեղանի շուրջ հորինված մտքերին և հենց առաջին տպավորությունն էլ իմպրեսիոնիստների նման ձգտում է վերստեղծել կինոյում:

«Դերասանի փոխարեն կարևոր է այն մարդը, ով խաղում է կյանքում` դերասան չլինելով: Նա ոչ թե վերակառուցում է կյանքը, այլ ստեղծողն է կյանքի»,- ասում է Նիլսոնը:

Որքան կոլեկտիվն ամուր լինի, ֆիլմը, միևնույն է, ռեժիսորինն է` անհատ ստեղծագործողինը: Նա էլ պատասխանատու է ամեն ինչի համար և ոչինչ արդարացնել չի կարող` ոչ գումարի պակասը, ոչ տեխնիկական թերությունները:

«Հայ լրագրողներից մեկը հարցրեց` դուք թիկունքով թեքվեցիք Հոլիվուդին, դա ինքնասպանության նման մի բան էր,- ասում է Ռոբ Նիլսոնը,- Ես  ասացի` այո, ճիշտ է, բայց ես դեռ կենդանի եմ»:

Ռեժիսորն իր ոճն ավելի շատ նմանեցրեց ջազի, քան սիմֆոնիկ նվագախմբի: Նրա վերջին խորհուրդը երիտասարդ ռեժիսորներին`  հետևել բնազդին, լսել ինքդ քեզ, քո ներքին ձայնին.«Աստված ամեն օր ինձ տալիս է հուսահատության 10 րոպեներ, և շնորհակալ եմ Աստծուն, որ այդ հուսահատության պահը 10 րոպեից ավել չի տևում»:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply