Բարեփոխվում է որակի ենթակառուցվածքը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2010 17:18

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ և գործարարներ։
Ռազմավարությունը ներառում է ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, սերտիֆիկացման, փորձարկման և մի շարք այլ ոլորտներ։ Բարեփոխման նպատակն է հիշյալ ոլորտները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և ապահովել արտահանման ընդլայնումը միջազգային շուկայում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում մշակել և քննարկման ներկայացնել ռազմավարության իրականացման միջոցառումների ժամանակցույցը։

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply