FICTS -ի գլխավոր մրցանակը` ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 1, 2010 16:19

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնը արժանացել է գլխավոր մրցանակի FICTS –ի կողմից` «FICTS PLATE D’HONNEUR 2010»: FICTS-ը Կինոյի, հեռուտատեսության և սպորտի միջազգային դաշնությունն է, որը միավորում է 103 երկրներ և հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի անդամ «Մշակույթի և օլիմպիական կրթության» ոլորտում:

«FICTS PLATE D’HONNEUR 2010» մրցանակը շնորհվում է «սպորտի, հեռուստատեսության, կինոյի, լրագրության և շոուների ոլորտում գործող այն կազմակերպություններին, որոնք նշանակալի դեր են խաղացել նշված բնագավառների արժեքների խթանման գործում»:

Այս պատվավոր մրցանակը ՈՍԿԵ ԾԻՐԱՆ երևանյան միջազգային կինոփառատոնին կհանձնվի 28-րդ «Միլանի միջազգային FICTS փառատոնի» ընթացքում, որը միջազգային միջոցառում է` նվիրված կինոյին, հեռուստատեսությանը և սպորտային մշակույթին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Պալացցո Ջուրեկոնսուլտիում աշխարհի մի շարք հեռուստատեսությունների և կարևորագույն թերթերի ներկայացուցիչների ներկայությամբ:


Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply