Ավտովթարից զոհվել Է ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքյանը

ՍՊՈՐՏ | | May 25, 2009 18:19

Երեկ ավտովթարի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մոնիտորինգի և գնահատականների բաժնի պետ, ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքյանը: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը:

Արմեն Մելիքյանը ծնվել Է 1963 թվականին Սևանում, 1985 թվականին ավարտել Է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, 1996 թվականին Հրաչյա Աճառյանի անվան համալսարանը` ստանալով իրավաբանի մասնագիտություն:

Մելիքյանը եղել Է ճանաչված մարզիկ, տարբեր մրցումների հաղթող, մրցանակակիր: 1996-1999 թվականներին նա զբաղեցրել Է ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահի, իսկ 1999 թվականից նախագահի պաշտոնը:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply