Ինտերնետում տեղակայված տեսաերիզը`ինքնասպանության պատճառ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2010 16:01

Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի տեղեկատվությամբ`ամերիկացի ուսանողը ինքնասպան է եղել`ինտերնետում իրեն վերաբերող ` սեռական բնույթի տեսաերիզ  ի հայտ գալուց հետո: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգում` Ռուտգերսի համալսարանում, որտեղ սովորում էր 18-ամյա Թայմեր Կլեմենտին:Առաջին կուրսի ուսանողը ապրում էր համալսարանական հանրակացարանում`իր համակուրսեցի Դարուն Ռավիի հետ:Վերջինս իր ընկեր Մոլլի Վեեմի հետ գաղտնի նկարահանել են ինտիմ շփումները: Տեսաերիզը ցուցադրվել է ինտերնետով: Հաջորդ օրը տեղի ոստիկանությունը ինքնասպանության վերաբերյալ տեղեկություն է ստացել.ոմն մեկը իրեն գցել է կամրջից: Երիտասարդի մարմինը հայտնաբերել են սեպտեմբերի 29-ին:2 ուսանողներին սպասվում է 5 տարի բանտարկություն`եթե մեղավորությունը հաստատվի:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply