Կարիերա. ռայոննի մատուցողուհուց մինչև գեներալ Մանվելի ստրիպտիզ

ԷՍՍԵ | | July 15, 2009 0:27

Մեր ընկերը, որ հանրապետությունում ստրիպտիզների որակը գիտի, ասում ա, որ ամանահաջողը գեներալ Մանվելի ստրիպտիզն ա էջմիածնում:

-Տենց ստրպտիզ չկա հանրապետությունում:

-Աղջկե՞քն են լավը:

-Չէ արա, աղջկերքը ստանդարտ, նորմալոտ: Պրոստո շատ խախանդ կարգուկանոնով տեղ ա: Մեկը փորձի ձեռ մեռ գցի, կտան տեղում մերը կ-են: դե գիտես, մեր հայ ազգն էլ պ-ց սիրող ժողովուրդ ա: Ուրիշ ստրիպտիզում մի քիչ քեֆները լավ էղավ վրա են տալի, աղջկերքն էլ հո չեն կարա դեմներն առնեն: էրևանում մի ստրիպտիզում աչքիս առաջ մեկը հելել էր, քիչ էր մնում բռնաբարար ստրիպտիզիոռշային, ծառայությունը չէր կարում քաշեր տաներ, պիստալետ-միստալետ էր հանել ասում էր հես ա կգյուլեմ: դեմը խաղ չկար եսիմ ում տղեն էր: ծառայությունն էլ էր վախում մոտիկանար: իսկ Մանվելի ստրիպտիզում ո՞վ քանի գլխանի ա ստրիպտիզերին մոտ գնա: հետո ըտեի լավը գիտես որն ա, կարող ա օր ա մոտդ փող չկա, կարաս նիսյայով լավ քեֆ անես , մի շաբաթից տաս:

-Բա որ չտա:

-Ոնց կարա,  էղել ա չեն տվել, հետևից գնացել ձեռից սոտովի, մոտովի, դեռ մի բան էլ ավել առել էկել են:

-Դու էղե՞լ ես էդ ստրիպտիզում:

-Հա, էրկու աղջկա տղերքը գործի դասավորին, տենց իմացա:

-Ի՞նչ աղջկերք:

-Տղերքը գնացել էին հեռու ռայոն փետ բերելու, նստում են վետերոկ հաց-մաց ուտեն, տենում են ջահել, մի 20 տարեկան էրկու մատուցողուհիներ, սիրուն աղջկերք: Հետները շփվում են,ասում են աղջկերք ջան, էս չոլերում ինչ եք անում, չայեվոյի վրա նստած, վետրոկն էլ օր գիտի, մարդ մտնի թե չէ: Արեք տանենք քաղաք նորմալ փող աշխատենք: Բերեցին, սաղ գեղը ք-եց:

Մեր ընկերոջ գեղը Երևանին մոտիկ ա ու ռայոնի քաղաքից, ուր ապրում էին աղջկերքը, ավելի կենտրոն տեղ ա:

-Դո՞ւ էլ:

-Ես մեկին, մյուսին տղերքից մեկը սիրահարվավ, հելավ հետը տարավ Ռուսաստան, մի իրեք ամիս մնաց հետ էկան: Դե աղջկերքը, որ գործ-մործ չունեին, տղերքը տարան Մանվելի ստրիպտիզ դասավորին, հիմա նորմալ փող են աշխատում:

-գո՞հ էին, որ ռայոնից էկան:

-հա, բա ինչ էին, շրջապատ-մրջապատ, տուն-մուն ունեն, դե վարձով են, բայց վախտը կգա իրանցն էլ կունենան, խի՞ պտի գոհ չլնեին, ամիսը քսան-եռսուն անգամ ավել փող են առնում: Մնային ռայոնում կամ իրեք հազարնոց պուտանկա էին դառնալու, դե կլիենտ չկա, ռայոնում քյասիբ են սաղ, կամ էլ ասենք փսակվեին տունը նստեին էրեխա բերեին մարդն էլ հազիվ էրկու կոպեկ տուն բերեր, էրեխքին ոնց էին մեծացնելու:

Դիտվել է 14410 անգամ:
Print Friendly

Leave a Reply