Մեդվեդևը պաշտոնանկ է արել ՆԳՆ մի քանի ղեկավարների
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 1, 2010 15:52
Դմիտրի Մեդվեդևը ստորագրեց ներքին գործերի նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց թվում`քրեական հետախուզության դեպարտամենտի պետ Իսկանդար Գալիմովի պաշտոնաթողության հրամանագիր: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի ինտերնետային կայքէջը: Հրամանագիրը ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից:Պաշտոնանկ են արվել նաևիրավակարգի ապահովման դեպարտամենտի ղեկավարի 2 տեղակալները` Վիտալի Նաբոկովը և Անդրեյ Ֆլորինսկին: Իսկանդար Գալիմովը 60 տարեկան է, այդ պաշտոնին նրան նշանակել էին 2008 թվականին: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնից հաղորդել են, որ Գալիմովը ավելի վաղ պաշտոնաթողության մասին զեկուցագիր է ներկայացրել:






Facebook
Tweet This
Email This Post
