200 հազար մեքենայի հետկանչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2010 15:40

BMW  մակնիշի 200 հազար մեքենա հետ կհանձնվի` արգելակների խնդրի հետ կապված:Գերմանական կոնցեռնը տեղեկացնում է, որ խոսքը վերաբերում է 2002-2010թթ.թողարկված մեքենաներին: Նույն պատճառով հետ կհանձնվեն 2003-2010թթ թողարկված` Rolls-Royce ավտոմեքենաները: Մեքենաների անսարքությունը կապված է արգելակման հեղուկի հնարավոր արտահոսքի հետ: Ընկերությունը հաստատել է, որ անսարքության դեպքում մեքենան ամեն դեպքում կկարողանա արգելակել, սակայն վարորդը հարկադրված կլինի ուժեղ սեղմել արգելակման ոտնակը: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը: BMW-ի ներկայացուցիչը ծանուցել է, որ ճանապարհատրանսպորտային  միջադեպեր այդ անսարքության պատճառով չի գրանցվել: Հետկանչը վերաբերում է V8 и V12 շարժիչ ունեցողներին: Որոշ ԶԼՄ-ներ տեղեկացնում են նաև, որ հետկանչի ցուցակում հայտնվել են BMW Alpina B7 մոդելի`2007-2008 թթ թողարկվածները:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply