Ժպիտը մարդուն ավելի երիտասարդ է դարձնում

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 1, 2010 15:35

«Հաճախ ժպտացող մարդն իր տարիքից ավելի երիտասարդ է երևում»- հաստատում է գեղեցկության ինստիտուտի   բժիշկ-կոսմետոլոգ Էմմա Դոլժիկովան: Ի դեպ, հոկտեմբերի 1-ը ժպիտի համաշխարհային օրն է: Ողջ աշխարհում 1999 թվականից`  այս օրը նշում են հոկտեմբերի առաջին ուրբաթ: Այս մտահղացման հեղինակը ամերիկացի նկարիչ Հարվի Բելն է.1963 թվականին նա«ժպիտ» նկարեց` որպես մի ընկերության տարբերանշան: Նա ենթադրում է, որ   դա կնպաստի լավ տրամադրությանը:

Երկյուղած ժպիտ

Հոգեթերապևտ Կոնստանտին Օլխովոյը համոզված է, որ ժպիտը ուշադրություն գրավելու լավագույն միջոցն է:«Խնդիրն այն է, որ մարդիկ վախենում են ժպտալ. Հանկարծ  մեկը այլ բան կմտածի, որ դու հիմարիկ ես, կամ քեզ ինչ-որ բան է պետք»”

Կնճիռներ մի հավաքեք ճակատի վրա

Անդրադառնալով կեղծ ժպիտին`հոգեթերապևտը նշել է, որ կեղծը իսկականից տարբերելը`այնքան էլ դժվար չէ:: Բավական է նայել մարդու աչքերին. Կեղծ ժպիտի դեպքում` մարդը ժպտում է միայն շրթունքներով: Սակայն բժիշկը նշում է, որ«կեղծ ժպիտը միշտ չէ, որ վատ է, կեղծ ժպիտը անկեղծ գռեհկությունից լավ է»” Կամ էլ`մարդն իրեն վատ է զգում և տխուր է ,և նա անկեղծորեն ջանում է թաքցնել և ջանում է անկեղծ ժպտալ: Իսկ եթե մարդը անբարյացակամ է կամ ագրեսիվ է տրամադրված`ամեն դեպքում`չի կարողանա թաքցնել:

Զոհեր են պահանջվում

«Այցելուների լիգայի» փաստաբան Դմիտրի Այվազյանը պատմում է, որ բժիշկ- ստոմատոլոգը համոզել է 24-ամյա օրիորդին հեռացնել ողջ ատամնաշարը `փոխարինելով արհեստականով`գեղեցիկ ժպիտ ունենալու համար, իսկ վիրահատությունը արժե 800 հազար ռուբլի:

Ժպիտ` հանուն առողջության

Կոսմետոլոգը և հոգեթերապևտը համակարծիք են, որ  լավատեսը հոռետեսից ավելի երկար է ապրում: Կա այսպիսի ասացվածք.«Նյարդերը հանգստացնելու լավագույն միջոցը չլարվելն է: Երբ մարդը ուրախանում է, երբ անկեղծ ջանում է ուրախանալ` նվազեցնում է օրգանիզմի գերլարվածությունը: Օրգանիզմը աշխատում է անհարկի բեռնվածությամբ, համապատասխանաբար կյանքը երկարում է, օրգանիզմում արտադրվում են ուրախության հորմոններ»,- նշում է Դոլժիկովան:

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply