Ս. Կարապետյան. «Անիի Մայր տաճարում թուրքերի ծրագրած նամազը կարելի է համարել «առաջադիմության» նշան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2010 14:55

Անիի Մայր տաճարում թուրքերի ծրագրած նամազը կարելի է համարել այդ երկրի «առաջադիմության» նշան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, նշելով, որ տարիներ շարունակ հայկական եկեղեցիները պղծվել են թուրքերի կողմից, եւ «այժմ ուրախանալու առիթ է, որ այստեղ միայն նամազ է կատարվում»:

«Պետք է շնորհավորել թուրքերին, որ հասկացել են, որ Աստծո տաճարում պետք է աղոթել, ոչ թե այլ գործողություններ կատարել: Այս ամենով թուրքերը նպատակ ունեն ոտնահարել հայերի զգացմունքները, վիրավորել նրանց»,- ասաց հուշարձանագետը: Նրա կարծիքով` եթե Թուրքիան, այնուամենայնիվ, շարունակի իր քաղաքականությունը հայկական պատմաճարտարապետական հուշարձանների նկատմամբ, որոշ ժամանակ անց «դրանց հետքն անգամ չի մնա» Թուրքիայում:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply