Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2010 14:48

Սեպտեմբերի  30-ին`ժամը 20.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի  Գառնի   գյուղի սկզբնամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.35-ին, մարվել`02.04-ին:

Այրվել է 30 հա խոտածածկ  տարածք:

Նույն  օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում, Երևան  քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 32 տան , Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան հարակից տարածքներում, Տավուշի մարզի Բերդ քաղաքին հարակից «Ճղարի պակեր»  կոչվող հանդամասում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասում:

Հրշեջ-փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply