Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատար է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2010 14:44

Այսօր`ժամը 06.43-ին,  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար,կան տուժածներ, և անհրաժեշտ է բուժօգնություն:

Դեռևս չպարզված հանգամանքներում ԴԱՖ մակնիշի ՌԲՍ 551 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի  հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի,1973թ. ծնված Պատա Զեյնաշվիլին  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply